Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը հաստատել է երկրի ծրագրերը պաշտպանական ծախսերը մինչև 2030 թվականը հասցնել ՀՆԱ-ի 3,5%-ի նախնական նպատակի ցուցանիշին, ինչը ամենամեծ քայլն է Սառը պատերազմի ավարտից ի վեր, գրում է The Guardian-ը:
Ակնկալվում էր, որ 2024 թվականին Շվեդիան կծախսի 2,14 տոկոս, այս տարվա կանխատեսումներով՝ 2,4 տոկոս, իսկ 2028 թվականին՝ 2,6 տոկոս:
Սակայն Քրիստերսոնը հայտարարել է, որ ավելին պետք է արվի՝ արձագանքելու ավելի ու ավելի անկայուն միջազգային իրավիճակին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մեկնաբանություններին, ըստ որոնց՝ առաջարվկում է ԱՄՆ պաշտպանության առաջնահերթությունների տեղափոխել Եվրոպայից:
Նա ենթադրել է, որ ՆԱՏՕ-ն շուտով կարող է բարձրացնել իր 2%-անոց թիրախը մինչև 3-5%, և Շվեդիան պետք է համապատասխան կերպով արձագանքի:
«Դժվար է հստակ ասել, թե դա ուր կհանգեցնի: Մենք պնդում ենք, որ այն պետք է այնքան բարձր լինի, որպեսզի զգալիորեն մեծացնի եվրոպական երկրների Եվրոպան պաշտպանելու ՆԱՏՕ-ի կարողությունը»,-ասել է նա:





























