Տեղեկությունը, որն ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը բացահայտել է, խիստ գաղտնի է, հատկապես այն պատճառով, որ գործողությունը դեռևս չէր սկսվել։ Դրա մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյային, որը ծանոթ է գործողությանը և մեկ այլ աղբյուրի, որն  ավելի ուշ տեղեկացվել է դրա մասին:

Թարմացումները, որոնք Հեգսեթը փոխանցել է Signal չաթում, իրական ժամանակում քայլեր էին, որը հրամանատարը պետք է հաղորդեր նախագահին խիստ դասակարգված միջավայրում, գործողության ծավալմանը զուգընթաց:

«Դրանք օպերատիվ ծրագրեր են, որոնք խիստ դասակարգված են զինծառայողներին պաշտպանելու համար», - ասել է պաշտպանության նախարարության խոսնակը:

Վստահաբար կարելի է ասել, որ համազգեստով ցանկացած տղամարդ այդ արտահոսքի համար կկանգներ ռազմական տրիբունալի առաջ:

Մենք այս մակարդակի տեղեկատվություն չենք տրամադրում չգաղտնազերծված համակարգերի մասին՝ այդ հարվածներն իրականացնող զորքերի կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար: Եթե ​​մենք դա անեինք, ապա դա լիովին անպատասխանատու կլիներ։ Իմ ամենկրտսեր վերլուծաբանները գիտեն, որ դա չի կարելի անել»:

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, որը խմբային զրույցի մասնակիցներից մեկն է, երեքշաբթի խոստովանել է, որ ենթադրական «հարվածելու մասին նախնական քննարկումները պետք է արվեն գաղտնի ուղիներով»:

CNN-ի ռազմական վերլուծաբան, պաշտոնաթող գնդապետ Ջ. Սեդրիկ Լեյթոնն ասել է, որ մանրամասներն ունեին «ռազմական ծրագրի բոլոր տարրերը, և որ այդ բոլոր տարրերը նշանակում են, որ նշված  նյութերը գաղտնի են: Ոչ մի կասկած չկա, որ դա գաղտնի տեղեկություն է»:

Միք Մալրոյը, որը 2017-2019 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալը Մերձավոր Արևելքի հարցերով, նշել է. « Տեղեկությունը հստակորեն վերցված է ընթացիկ գործողության մարտական ​​կարգից՝ իրական ժամանակի ռեժիմում։ Այն խստորեն դասակարգված և պաշտպանված է: Տեղեկությունների բացահայտումը կպառնա ամբողջ գործողությունը և կվտանգի մարդկանց կյանքը: Միջուկային և գաղտնի գործողություններից հետո այս տեղեկությունը առավել պաշտպանված է»: