Միացյալ Նահանգները կարող է նվազեցնել չինական ապրանքների մաքսատուրքերը, եթե Պեկինը հաստատի TikTok-ի վաճառքը, ինչը թույլ կտա սոցցանցին շարունակել գործունեությունը Միացյալ Նահանգներում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։

«TikTok-ը գնելու շատ եղանակներ կան, և մենք կգտնենք լավագույնը երկրի համար, մեր երկրի համար, ես ավելի շատ մտածում եմ մեր երկրի մասին, քան որևէ այլ բանի:

Ինչ վերաբերում է TikTok-ին, Չինաստանը պետք է դեր խաղա դրանում, հավանաբար, հաստատելով [գործարքը], և ես կարծում եմ, որ նրանք կանեն դա:  Գուցե ես նրանց համար մի փոքր իջեցնեմ սակագները, կամ ինչ-որ նման մի բան, որպեսզի հասնեմ դրան:

Գիտեք, յուրաքանչյուր ապրանք [ցուցակում] մաքսատուրքերի [չինական արտադրանքի] համար ավելի թանկ արժե, քան TikTok-ը: Ուստի, որպեսզի Չինաստանին ստիպեմ դա անել, ես, որպես օրինակ, կնվազեցնեի մաքսատուրքերը»,- նշել է պետության ղեկավարը։

Նա եւս մեկ անգամ հայտարարել է, որ կարող է երկարաձգել ԱՄՆ-ում TikTok սոցիալական ցանցի արգելափակման հետաձգումը։