ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ անհրաժեշտ է երկրում իրականացնել դատական ​​համակարգի ստուգում՝ ամենակոռումպացված անվանելով ԱՄՆ մայրաքաղաքի եւ Նյու Յորքի դատարանները։

«Դատական ​​համակարգը կոտրված է մեր երկրի շատ մասերում, եւ Նյու Յորքն ու Վաշինգտոնը առաջին տեղում են կոռուպցիայի առումով: Պետք է անհապաղ հետաքննություն իրականացվի այս կեղծված համակարգի նկատմամբ, քանի դեռ ուշ չէ»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

ԱՄՆ նախագահը, մասնավորապես, «չափազանց կողմնակալ» է անվանել դատավոր Ջեյմս Բոասբերգին, որն ավելի վաղ հրամայել էր դադարեցնել Միացյալ Նահանգներից ներգաղթյալների զանգվածային արտաքսումները եւ չեղարկել բոլոր թռիչքները:

«Ի՜նչ խայտառակություն է, որ «դատավոր» Ջեյմս Բոասբերգն այժմ ստացել է ինձ հետ կապված իր չորրորդ գործը: Դա վիճակագրորեն անհնար է»,- ասել է Թրամփը: «Բոասբերգը, որը Կոլումբիայի օկրուգի գլխավոր դատավորն է, կարծես թե պարզապես վերցնում է «Թրամփի բոլոր գործերը», թեեւ այդպես չպետք է լինի: Դեռ կա՞ դատավորների միջեւ պատահականորեն գործերը բաշխելու համակարգը: Ամենայն հավանականությամբ, դա այլեւս նշանակություն չունի, քանի որ ինձ համար գրեթե անհնար է Վաշինգտոնում արդար դատական որոշման հասնելը»,- ավելացրել է պետության ղեկավարը: