Երեւանում, այսօր` դեկտեմբերի 26-ին, ժամը 20:30-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում, տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով կաթվածահար է եղել երթեւեկությունը:

Ինչպես  NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանության մամուլի ծառայությունում, բենզատարը բախվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային: Բախման հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են  քննիչները: