Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա «Սիրիայի տարածքային ամբողջականության խախտում կամ անկայունության տարածում Թուրքիայի ողջ հարավային սահմանի երկայնքով», հայտնում է Anadolu-ն։

Մուսուլմանների սուրբ Ռամազան ամսվա ավարտի Իդ ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ իր հայտարարության մեջ Էրդողանն ասել է, որ Թուրքիան «կշարունակի իր ճանապարհային քարտեզին համապատասխան «Թուրքիան առանց ահաբեկչության» նպատակը հետապնդող սկսած աշխատանքը»՝ նկատի ունենալով Քրդստանի աշխատավորական կուսակցություն (PKK) շարժումը:

Նա հայտարարել է, որ Թուրքիան «անսահման համբերություն» չունի այդ հարցում՝ ասելով, որ ակնկալում է, որ PKK-ն կինքնալուծարվի և «ամբողջովին վայր կդնի զենքը՝ առանց որևէ հետաձգման»։