Թերթը գրում է, որ դեկտեմբերի 23-ին նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյաը հայտարարեց, որ համաձայն է առաջադրել իր թեկնածությունը փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում:

«Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին հարցրինք` ինչ դիրքորոշում ունի Կոնգրեսը այս առաջադրման հետ կապված. «Դա ժողովրդի պահանջն էր, Հրազդանի հասարակության պահանջը, Սասուն Միքայելյանը ընդառաջ է գնացել այդ պահանջին, եւ մենք դա միայն ողջունում ենք: Կոնգրեսը իր բոլոր միջոցներով կաջակցի Սասուն Միքայելյանին` համարելով, որ մեր համաժողովրդական պայքարի մաս»: Իր թեկնածությունը առաջադրելու մասին արդեն հայտարարել է նաեւ 10 տարվա գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը: Զուրաբյանին հարցրինք` հնարավո՞ր է դիմակայել այն կեղծիքներին, որ իշխանությունները կփորձեն անել: «4 տարի պայքարել ենք, հիմա էլ կպայքարենք, եւ ի վերջո պիտի կարողանանք հաղթել ընտրակեզծիքների մեքենային»,- ասաց Զուրաբյանը` չբացառելով, որ ընտրություններում հաղթանակները կարող են սկսվել Հրազդանից»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: