Աբխազիայի նախարարների կաբինետի վարչապետի պաշտոնում նշանակվել է Վլադիմիր Դելբան, հայտնում է Apsnypress-ը։

Համապատասխան հրամանագիրը նախագահ Բադրա Գյունբան ստորագրել է 2025 թվականի ապրիլի 3-ին։

Հիշեցնենք, որ Աբխազիայի ղեկավար Բադրա Գյունբան պաշտոնապես ստանձնել է պաշտոնը չորեքշաբթի օրը՝ ապրիլի 2-ին՝ երդում տալով Աբխազիայի խորհրդարանի անդամների և Սահմանադրական դատարանի դատավորների ներկայությամբ։