Թուրքիայի Բուրսա քաղաքի բանկերից մեկի մասնաճյուղ մտած զինված հանցագործը զինաթափել է բանկի անվտանգության աշխատակցին՝ վերցնելով նաեւ նրա ատրճանակը։

Անվտանգության տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է հանցագործը 69 վայրկյանում թալանում բանկը եւ արագ հեռանում։ Ոստիկանությանը հաջողվել է գողությունից 4 ժամ անց ձերբակալել հանցագործին։