«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի հմատեղ հայտարարությունը, որտեղ նրանք կոչ են անում իշխանություններին վերացնել մեծամասնական ընտրակարգը եւ անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական (կուսակցական) ընտրակարգի:
«Ազատ Դեմոկրատներ»-ի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Ներկա քաղաքական իրադաձությունների լույսի ներքո «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը մեծապես կարեւորում է քաղաքական դաշտի հստակեցման, ինչպես նաեւ քաղաքական նոր մշակույթի արմատավորման հրամայականը:
Ընտրությունների թափանցիկությանն ու իրական քաղաքական չափանիշների հաղթանակին միտված ցանկացած քայլ մոտեցնում է արդարության եւ ժողովրդավարության հաղթանակը մեր երկրում:
Այդ համատեքստում «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հայտարարությունը մեծամասնական ընտրակարգը վերացնելու վերաբերյալ եւ հայտնում իր պատրաստակամությունն այդ նախաձեռնությանը զորակցելու գործում»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը եւս իր դրական վերաբերմունքն է հայտնել այդ պահանջին եւ պատրաստակամություն հայտնել համագործակցել այդ հարցում:




























