Չորեքշաբթի ոսկու գինը կտրուկ բարձրացել է ապահով ակտիվների նկատմամբ պահանջարկի աճի ֆոնին:

Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսները թանկացել են 2,4 տոկոսով՝ հասնելով 3 062,2 դոլարի մեկ ունցիայի դիմաց։ Տարեսկզբից պայմանագիրը թանկացել է մոտ 14 տոկոսով։

Ոսկին անկում է գրանցել անցած շաբաթվա վերջին եւ երկուշաբթի, քանի որ ներդրողները շահույթ գրանցեցին՝ ծածկելով այլ ակտիվների կորուստները, որոնք թուլացել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած մաքսատուրքերի պատճառով, գրել է The Wall Street Journal-ը: Սակայն թանկարժեք մետաղի դինամիկան այնուհետեւ շրջվեց դեպի վեր, եւ գնանշումները փոխհատուցեցին անկման զգալի մասը:

Եթե ​​առեւտրային լարվածությունը չթուլանա, իսկ գնաճի արագացման մտավախություններն ուժեղանան, ոսկին կարող է հասնել բոլոր ժամանակների նոր առավելագույն ցուցանիշների, կարծում են Sucden Financial-ի վերլուծաբանները: