ԱՄՆ-ն Պանամայի ջրանցքը կվերադարձնի չինական ազդեցությունից: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ Պանամայի կառավարության հետ բանակցություններից հետո Հեգսեթը խոստացել է խորացնել անվտանգության ոլորտում համագործակցությունը կենտրոնամերիկյան երկրի հետ։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները թույլ չի տա կոմունիստական ​​Չինաստանին կամ որևէ այլ երկրի սպառնալ ջրանցքի շահագործմանը կամ ամբողջականությանը։

Այդ նպատակով Միացյալ Նահանգները և Պանաման վերջին շաբաթներին ավելին են արել պաշտպանական և անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն ամրապնդելու համար, քան արել են տասնամյակների ընթացքում:

Չինական ընկերությունները շարունակում են վերահսկել ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտները ջրանցքի տարածքում:

Սա Չինաստանին հնարավորություն է տալիս հսկողություն իրականացնել ամբողջ Պանամայում:

Սա Պանաման և Միացյալ Նահանգները դարձնում է պակաս ապահով, ավելի քիչ բարեկեցիկ և ավելի քիչ ինքնիշխան: Եվ, ինչպես նշել է նախագահ Դոնալդ Թրամփը, այս իրավիճակն անընդունելի է»,- ասել է Հեգսեթը, փոխանցում է Euronews-ը։