«Արաբական գարունն» իրականում հեռու է գարունից, դա սպանություններ են ու ոչնչացումներ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրին:

Դիվանագետի խոսքով, ՆԱՏՕ-ն ժողովրդավարության անվան տակ Լիբիայում ոչ մի շենք կանգուն չթողեց: Իրաքում ավելի քան մեկ մլն մարդ է սպանվել, մի քանի մլն մարդ դարձել է փախստական:

«Սա ծիծաղելի է: Ընդ որում, նրանք վստահ են, որ Սադամ Հուսեյնը զանգվածային ոչնչացման զենք չուներ, բայց ամեն դեպքում դա օգտագործեցին որպես առիթ Իրաք ներխուժելու համար: Այդ «գարնան» նպատակը արաբական երկրները թուլացնելն է եւ Պաղեստինի խնդրից նրանց ուշադրությունը շեղելը, որպեսզի Իսրայելը դառնա տարածաշրջանի գլխավոր երկիրը»,-հայտարարեց Հարիրին: