ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ը կարող է կրճատել իր զինված ուժերի թիվը Եվրոպայում։
Պետության ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա պլաններ ունի ամերիկյան զորքերի թիվը Եվրոպայում կրճատելու վերաբերյալ։ «Լավ, նկատի ունեմ, դա կախված է [իրավիճակից]: Մենք վճարում ենք Եվրոպայում զինվորականների համար: Մենք մեծ փոխհատուցում չենք ստանում [Եվրոպայից] կամ Հարավային Կորեայից: Այնպես որ, դա կլինի այն բաներից մեկը, որը մենք կքննարկենք, որը առեւտրի հետ չի առնչվում, բայց կարծում եմ, որ մենք այն կդարձնենք [առեւտրային բանակցությունների] մաս, քանի որ իմաստ ունի, լավ կլինի յուրաքանչյուր երկրի համար այդ ամենը ամփոփել մեկ փաթեթում»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը։
Պետության ղեկավարն ավելացրել է, որ այս հարցի շուրջ բանակցություններում կներգրավվեն ամերիկյան իրավաբանական ընկերությունները։ «Դրանք հիանալի իրավաբանական ընկերություններ են, մենք պայմանագրեր ենք կնքել լավագույնների հետ: Եվ ես կարծում եմ, որ փողի մի մասը, որը մենք ստանում ենք իրավաբանական ընկերություններից [առեւտրային գործարքների վրա աշխատող], ես դրանք կօգտագործեմ՝ վճարելով նրանց ժամանակի համար, եթե մենք կարողանանք դա անել: Կարծում եմ՝ մենք կարող ենք դա անել՝ օգտագործելով այս հրաշալի իրավաբանական ընկերությունները, որոնք կներկայացնեն մեզ շատ ու շատ երկրների հետ հարաբերություններում, որոնց հետ գործ կունենանք: «Լավ իրավաբանները կներկայացնեն մեզ»,- եզրափակել է Թրամփը։




























