Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը «բացարձակ անհեթեթություն» է անվանել 2025 թվականի ամռանը Ուկրաինայում ընտրությունների նախապատրաստման վերաբերյալ լուրերը։ Դրա մասին նա ասել է իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում։
Լրագրողը Երմակին խնդրել է մեկնաբանել The Economist-ի հոդվածը, որտեղ նշվում է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իբր սկսել է նախապատրաստվել ընտրություններին։
«Բացարձակ անհեթեթություն: Հնարավոր չէ ընտրություններ նախատեսել, քանի դեռ մարտական գործողությունները շարունակվում են: Նախ պետք է վերջ տալ պատերազմին, հետո քվեարկել»,-ըստ Новини України-ի՝ նշել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Ըստ The Economist-ի՝ Ուկրաինայի նախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ հանձնարարելու իր թիմին քվեարկություն կազմակերպել հրադադարից հետո, որը, ինչպես համարում է ԱՄՆ-ը, կարող է իրականացվել մինչև ապրիլի վերջ։





























