Մինչ մնացյալ աշխարհը ստացել է մաքսատուրքերի 90-օրյա հետաձգում, Թրամփը բարձրացրել է Չինաստանի մաքսատուրքերը՝ հայտնելով, որ ԱՄՆայժմ լրացուցիչ 145 տոկոս կգանձի ԱՄՆ ներմուծվող չինական բոլոր ապրանքներից: Ի պատասխան՝ Պեկինը բարձրացրել է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը մինչեւ 125 տոկոս։

Քննարկումների ընթացքին ծանոթ աղբյուրի խոսքով՝ մասնավոր քննարկումների ժամանակ Չինաստանի՝ նոր պատասխան մաքսատուրքեր հայտարարելուց ժամեր առաջ, Թրամփի վարչակազմը չինացի պաշտոնյաներին զգուշացրել է նման քայլերից:

Չինացիներին տեղեկացրել են, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը «պետք է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույց պահանջի»։

Դրա փոխարեն ամերիկյան պաշտոնյաներն արթնացել են չինական մաքսատուրքերի բարձրացման մասին լուրերով։

Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյաներ CNN-ին ասել են, որ ԱՄՆառաջինը չի դիմի Չինաստանին: Թրամփն իր թիմին հայտնել է, որ Չինաստանը պետք է կատարի առաջին քայլը, քանի որ Սպիտակ տունը կարծում է, որ հենց Պեկինն է որոշել հակահարված տալ եւ էլ ավելի սաստկացնել առեւտրային պատերազմը:

Այդ դիրքորոշումը Պեկինին փոխանցվել է մոտ երկու ամիս առաջ, եւ Թրամփի թիմը չինացի պաշտոնյաներին հասկացրել է, որ Սին պետք է Թրամփի հետ հեռախոսազրույց պահանջի։ Բայց Պեկինը բազմիցս հրաժարվել է ղեկավարների մակարդակով զանգի կազմակերպումից, ըստ պաշտոնական հաղորդագրություններին ծանոթ երեք աղբյուրների: