Բրիտանական իշխանությունները մտադիր են ներգրավել թագավորական նավատորմը British Steel ձեռնարկության դոմնային վառարանների համար ածուխ մատակարելու համար։ Այս մասին հայտնում է Times թերթը՝ հղում անելով բրիտանական կառավարության բարձրաստիճան աղբյուրին։

Խնդիրը վերաբերում է ածուխ տեղափոխող քաղաքացիական նավերի ուղեկցմանը։ Պարբերականը նշում է դոմնային վառարանների համար ածխի անխափան մատակարարումների կարևորությունը: Բանն այն է, որ դրանց աշխատանքի համար անհրաժեշտ է ներսում անընդհատ այրման պահպանումը, քանի որ եթե վառարանը մարի, ապա այն նորից գործարկելու հավանականությունը չափազանց փոքր է, քանի որ ներսում հալված մետաղը կկարծրանա, և այն պետք է ոչնչացվի:

«Նախարարները կարող են ռազմածովային ուժեր ուղարկել՝ Scantrop-ի դոմնային վառարաններ վառելիքի մատակարարումներն ուղեկցելու համար»,- գրում է պարբերականը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նավատորմի համար նման հրաման դեռ չի ստացել։