Իսրայելի օդային հարվածը ոչնչացրել է Գազայի վերջին լիարժեք գործող հիվանդանոցի մի մասը, հայտնել է BBC-ն։

Ականատեսների վկայությամբ՝ հարվածը ոչնչացրել է հիվանդանոցի վերակենդանացման եւ վիրաբուժական բաժանմունքները։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարված է հասցրել հիվանդանոցին, քանի որ այնտեղ գտնվում էր «ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվող հրամանատարական եւ կառավարման կենտրոն»: Ըստ Գազայի քաղաքացիական օգնության գործակալությունների՝ տուժածներ չկան:

Հիվանդանոցում աշխատող տեղացի լրագրողը հայտնել է, որ իսրայելցի զինվորականները զանգահարել են շտապօգնության սենյակում գործող բժշկին եւ խնդրել նրան անհապաղ տարհանել մարդկանց հիվանդանոցից։