Երեքշաբթի Սինգապուրի խորհրդարանը ցրվել է՝ ճանապարհ բացելով համընդհանուր ընտրությունների համար, որոնցում քաղաք-պետություններում երկարամյա իշխող Ժողովրդական գործողությունների կուսակցությունը (ԺԳԿ) կձգտի ամրապնդել իր գերիշխանությունը վարչապետ Լոուրենս Վոնգի օրոք, հաղորդել է Associated Press-ը:

Սպասվում է, որ ընտրական վարչությունը քվեարկության օրը կսահմանի այսօր ուշ երեկոյան: ԺԳԿ հաղթանակը, որը կառավարում է Սինգապուրը 1965թ. անկախությունից ի վեր, գործնականում ապահովված է:

Բայց Վոնգը, որը երդվել է որպես Սինգապուրի չորրորդ առաջնորդ անցած տարվա մայիսին, ցանկանում է ավելի մեծ հաղթանակ տանել այն բանից հետո, երբ կուսակցությունը ձախողումներ կրեց 2020թ. ընտրություններում` կառավարության նկատմամբ ընտրողների դժգոհության աճի ֆոնին:

Վոնգը փոխարինել է Լի Սյան Լունին, որը լքեց պաշտոնը երկու տասնամյակ ղեկավարելուց հետո: Լիի հեռանալը նշանավորեց նրա հոր՝ Լի Կուան Յուի՝ Սինգապուրի առաջին առաջնորդի կողմից հիմնադրված ընտանեկան դինաստիայի ավարտը, որն իր 31-ամյա կառավարման ընթացքում գաղութային առեւտրի ֆորպոստը վերածեց աշխարհի ամենահարուստ երկրներից մեկի:

2020թ. COVID-19 համաճարակի ժամանակ անցկացված ընտրություններում ԺԳԿ-ն պահպանել է ճնշող մեծամասնությունը՝ ստանալով հնարավոր 93 մանդատներից 83-ը։ Սակայն ավելի շատ մանդատներ զիջեց ընդդիմությանը` խորհրդարանում իր ներկայացվածությունը վեցից հասցնելով 10-ի:

Իշխող կուսակցության համաժողովրդական աջակցության մասնաբաժինը նույնպես ընկել է՝ հասնելով գրեթե ռեկորդային նվազագույնին 61 տոկոս: