ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Unheard-ի հարցազրույցում ողջունել է իր երկրի տրանսատլանտյան դաշինքները՝ ավելի դրական արտահայտվելով, բայց հարցազրույցում կոչ է արել եվրոպական պետություններին ավելի մեծ անկախություն դրսեւորել։
«Ես սիրում եմ Եվրոպան... Ես սիրում եմ եվրոպացիներին»,- ասել է Վենսը։ «Եվրոպայի համար լավ չէ լինել ԱՄՆ մշտական վասալը անվտանգության ոլորտում»։
Նա նաեւ կրկնել է իր նախկին քննադատությունը ԵՄ անդամ երկրների հասցեին՝ անվտանգության եւ տնտեսական նկատառումներով ԱՄՆ-ից կախվածության համար։
«Ես չեմ ցանկանում, որպեսզի եվրոպացիները պարզապես անեն այն, ինչ նրանց ասում են ամերիկացիները։ Ես չեմ կարծում, թե դա բխում է նրանց շահերից, եւ ես չեմ կարծում, թե դա բխում է մեր շահերից»,- նշել է նա։




























