Սիրիայի նոր նախագահն այսօր մեկնում է Կատար՝ իր առաջին պաշտոնական այցով Պարսից ծոցի երկիր, որը Բաշար Ասադի պաշտոնանկությունից հետո նոր վարչակազմի հիմնական աջակիցն էր, հաղորդել է AFP-ը:
«Այսօր մենք ուղեկցում ենք նախագահ Ահմեդ ալ-Շարաային իր առաջին նախագահական այցի ժամանակ այն երկիր, որն առաջին իսկ օրվանից սիրիացիների կողքին է եւ երբեք չի լքել նրանց»,- նշվել է ԱԳ նախարար Ասաադ ալ-Շայբանիի հայտարարությունում X սոցցանցում։
Նա գրառմանը կցել է Սիրիայի եւ Կատարի դրոշների լուսանկարը։ Իսլամիստական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը՝ Շարաայի գլխավորությամբ, գլխավորել է ապստամբների դաշինքը, որը դեկտեմբերի 8-ին իշխանությունից հեռացրել է Ասադին: Նրա նոր վարչակազմն աջակցություն է ստացել մի քանի երկրներից, այդ թվում՝ հիմնական աջակիցներ Թուրքիայից եւ Կատարից, ինչպես նաեւ արաբական մի շարք պետություններից:
Կատարն առաջին արաբական երկրներից մեկն էր, որը պաշտպանեց զինված ապստամբությունը, որը բռնկվեց այն բանից հետո, երբ Ասադի կառավարությունը ճնշեց խաղաղ ապստամբությունը 2011թ.:
Սակայն, ի տարբերություն արաբական այլ երկրների, Դոհան Ասադի օրոք չվերականգնեց դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ։





























