Հունաստանը ծրագրում է առաջիկա տասնամյակի ընթացքում 25 միլիարդ եվրո ծախսել առաջադեմ պաշտպանական համակարգերի և արհեստական ​​բանականության վրա հիմնված տեխնոլոգիաների համար։

Հունաստանը նոր պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ՝ 16 Exocet հականավային հրթիռներ ձեռք բերելու համար, ինչը երկրի ռազմական հնարավորությունների ամրապնդմանն ուղղված սպառազինության գնումների շարքում վերջին գործարքն է, հայտնում է Euronews-ը։

Աթենքում Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն երկուշաբթի իր ֆրանսիացի գործընկեր Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ վերջինիս Հունաստանի մայրաքաղաք կատարած պաշտոնական այցի ժամանակ ստորագրել է համապատասխան պաշտոնական փաստաթուղթը։

Չնայած նախարարները չեն բացահայտել պայմանագրի արժեքը, այն նշում է Ֆրանսիայի հետ Հունաստանի աճող պաշտպանական կապերի շարունակությունը:

«Հունաստանը չի սպառնում, բայց իրեն սպառնում են»,-նշել է Դենդիասը մամուլի համար համատեղ հայտարարության մեջ՝ անդրադառնալով Թուրքիայի հետ Հունաստանի լարված հարաբերություններին, որը երկարատև տարածքային վեճեր ունի Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում։

ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցները վերջին տասնամյակների ընթացքում մի քանի անգամ մոտ են եղել ռազմական բախմանը:

Հրթիռների ձեռքբերումը լրացնում է Հունաստանի ավելի լայն արդիականացման ծրագիրը, որը մեկնարկել է 2010-2018 ֆինանսական ճգնաժամի ընթացքում՝ պաշտպանական ծախսերի երկարատև կրճատումից հետո:

Ֆրանսիան ավելի վաղ գնել էր 24 Rafale կործանիչ և երեք Belharra դասի հետախուզանավ: Դենդիասը նշել է, որ ներկայում բանակցություններ են ընթանում հնարավոր չորրորդ հետախուզանավն ավելացնելու շուրջ, ընդ որում Ֆրանսիան նաև NH-90 ռազմական ուղղաթիռներ է մատակարարում։

Աթենքը ծրագրում է հաջորդ տասնամյակում ներդնել 25 միլիարդ եվրո՝ իր զինված ուժերի արդիականացմանւ և բարձր տեխնոլոգիական պատերազմի նոր ձևերին հարմարվելու համար։

Այս ամսվա սկզբին ելույթ ունենալով խորհրդարանում՝ Դենդիասը անդրադարձել է ավանդական համակարգերից հեռանալու անհրաժեշտության մասին և ձեռք բերել առավել ճկուն և տեխնոլոգիապես առաջադեմ ռազմական մոդելներ, որոնք ներառում են արհեստական ​​բանականությամբ աշխատող հրթիռային ցանցեր, անօդաչու սարքեր և շարժական հրամանատարական կետեր:

Պաշտպանական համալիրի վերակառուցումն ընդգրկում է զինված ուժերի բոլոր ճյուղերը և արտացոլում է Հունաստանի ռազմավարական կողմնորոշումը հիմնական գործընկերների, ներառյալ՝ Ֆրանսիայի, Իսրայելի և Միացյալ Նահանգների նկատմամբ։