Ռուսաստանի նախագահի աշխատակազմում ինքնասպանության փորձ է արվել: Պետական սուրհանդակային ծառայության աշխատակիցներից մեկը փորձել է ինքնասպան լինել` կրակելով գլխին:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին` Հին հրապարակում գտնվող նախագահի աշխատակազմի շենքում: Գլխին հրազենային վնասվածքներ ստացած աշխատակցի մարմինը շենքի պատերի ներսում հայտնաբերել են ժամը 02:00-ի սահմաններում:
Ծայրահեղ ծանր վիճակում վիրավորին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Ինքնասպանության դրդապատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում, գրում է rbc-n:




























