Միլիարդատեր Միխայիլ Պրոխորովն իր նախընտրական շտաբի ղեկավար է նշանակել «HTBշնիկի» շոուի գլխավոր խմբագիր եւ վարողներից մեկին ` Անտոն Կրասնովսկիին:
«Դոժդ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կրասնովսկին խոստացել է, որ Պրոխորովի նախընտրական արշավն անցնելու է շատ «վառ»:
Դեկտեմբերի 28-ին միլիարդատերն իր բլոգում եւ YouTube-ում տեղադրել է տեսաուղերձ ուղղված երկրի ժողովրդին, որտեղ պարզաբանել է , որ մասնակցում է ընտրություններին, որպեսզի դադարեցնի երկրում տիրող «գողությունն ու անտերությունը», քանի որ ի տարբերություն պաշտոնյաների ինքը գողություն անելու կարիք չունի: «Ես ոչ գող եմ ոչ էլ կեղծարար: Ես մենեջեր եմ: Ես շատ եմ ցանկանում աշխատել, աշխատել ձեզ համար»,- հայտարարել է Պրոխորովը:
«Ես հպարտ էի լինել Բոլոտնոյայի նախագիծ, Սախարովի նախագիծ, լինել բոլոր ռուս մարդկանց նախագիծ, ում համար անձնական ազատությունն ավելի կարեւոր է անձնական բարեկեցությունից»,- հայտարարել է նա:




























