Պոլսահայ հայտնի ճարտարապետներից Գրիգոր Ամիրա Պալյանի կողմից 19-րդ դարի սկզբին կառուցած Որդոց Ոորտման եկեղեցին վերաբացվել է մոտ 1,5 տարի տեւած վերանորոգումից հետո:
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ` Ստամբուլի հայկական Որդոց Որոտման եկեղեցում վերաբացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին, մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:
Եկեղեցու վերաբացմանը Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ արք. Արամ Աթեշյանի կողքին են եղել հրեական համայքնի առաջնորդ Իսհակ Հալեւան եւ Հունաց պատրիարք Բարդուղեմեոսը:
Եկեղեցու վերաբացումը եւս քաղաքականացվել է: Թուրքիայի առեւտրի եւ մաքսային հարցերով նախարար Հայաթի Յազըջըն իր ելույթում քննադատել է Ֆրանսիային` հայկական օրինագծի ընդունման համար` նշելով, թե տեսեք` մենք մեր հայ եղբայրների համար ինչ ենք անում:
Նշենք, որ Որդվոց Որոտմանի վերանորոգման ծախսերի 70 տոկոսն իր վրա էր վերցրել պետությունը, իսկ մնացած 30 տոկոսը` Քումքափըի հայկական եկեղեցու հիմնադրամը:
Եկեղեցու վերանորոգման համար ծախսվել է մոտ 1,5 մլն դոլար: Եկեղեցին վերաբացվելուց հետո օգտագործվելու նաեւ մշակույթային միջոցառումներ անցկացնելու նպատակով՝ չկորցնելով սրբավայր լինելու նշանակությունը:




























