Լիպեցկում ավարտվել է Հայաստանի քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործի հետաքաննությունը, ով մեղադրվում էր ՌԴ ՔՕ 119 հոդվածի (իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորանքի հասցնում նրա պարտավորությունների կատարման ժամանակ) եւ ՌԴ ՔՕ 318 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառում):
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, նախաքննության կարծիքով, հոկտեմբերի 24-ին Լիպեցկում` Կոսմոնավտների փողոցում գտնվող «Պյատերոչկա» խանութում, մեղադրյալը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, «հայհոյել է»: Ի պատասխան ոստիկանության աշխատակցի կողմից նրան արված դիտողության` նա հրապարակային, մյուս քաղաքացիների ներկայությամբ սկսել է վիրավորել ոստիկանին, իսկ այնուհետեւ նրան մարմնական վնասվածքներ է հասցրել:



























