Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահական ծառայությունը հերքում է Ինգուշեթիայում ձնեմարդ բռնելու լուրը:

«Անգամ չգիտեմ ինչ ասել նման լուրի կապակցությամբ, ուղղակի անհեթեթություն է... Պաշտոնապես հայտարարում եմ` այդ լուրն իրականությանը չի համապատասխանում», - «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է  ԱԴԾ  ներկայացուցիչը:

Նրա խոսքով` վարչության աշխատակիցները փորձել են նման լուրեր տարածող մարդու հետ կապ հաստատել  (Ինգուշեթիայի աշխատանքի եւ սոցիալական զարգացման նախարար Բագաուդին Մարշանիին), սակայն նա մի քանի օր է անհետացել է, իսկ հեռախոսներին չի պատասխանում:

«Հնարավոր է, ինչ-որ մեկը ժամանակից շուտ Ամանորն է տոնում», -  ենթադրել է սահմանապահական ծառայության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին այն մասին, որ Ինգուշեթիայում տարօրինակ արարած է հայտնաբերվել, որը ոչ այն է կապիկ է, ոչ այն է` մարդ: