Երեւանում, դեկտեմբերի 28-ին, ժամը 08.05-ին, «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը Բագրատունյաց պողոտայի եւ Ֆրունզեի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 81-ամյա Համբարձում Սամսոնյանին եւ 74-ամյա Օլգա Հարությունյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել են:
Կատարվում է քննություն:





























