Դեկտեմբերի 28-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով մի բնակարանից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 5 մարդ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են տան խոհանոցում տեղադրված վառարանի ծխի արտահոսքի հետեւանքով:
Նմանատիպ դեպք է արձանագրվել նաեւ դեկտեմբերի 29-ին: Ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 4 մարդ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան գազօջախի գազի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է նախաքննություն:



























