Դեկտեմբերի 28-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Բագրատունյաց պողոտայում գործող կոշիկի սրահից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 60-ամյա մի կնոջ, որի պայուսակից հայտնաբերվել է մեկ զույգ երկարաճիտ կոշիկ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա ապրանքը պայուսակի մեջ դնելով՝ փորձել է գողանալ, սակայն խանութից դուրս գալիս բռնվել է:
Կատարվում է հետաքննություն:



























