Ղրղըզստանի միջազգային օդանավակայանում տեղակայված ամերիկյան «Մանաս» ավիաբազան պետք է փակվի, քանի որ վտանգ է ներկայացնում երկրի համար: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 29-ին, հայտարարել է հանրապետության նոր նախագահը` Ալմազբեկ Աթամբաեւը իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաեւ հայտարարել է, որ Ղրղըզստանի ռազմավարական հիմնական գործընկերը հանդիսանում է Ռուսաստանը:
Նրա խոսքով, ինքը զգուշացրել է ամերիկյան կողմից, որ պայմանագրի ավարտից հետո` 2014-ին Ղըրղզստանի մայրաքաղաքում տեղակայված Պենտագոնի ավիաբազան փակվելու է:
«Կամ ամերիկացիները 2014-ին դուրս են գալիս «Մանաս»-ից, կամ էլ թող Ռուսաստանի կամ այլ երկրների հետ համատեղ փոխադրումների քաղաքացիական կենտրոն ստեղծեն»,-ասել է Ղրղըզստանի նորընտիր նախագահը:




























