Իսրայելն այսօր ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին` ի պատասխան իր տարածքների հրթիռակոծման:

Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչը հաղորդել է, որ ռմբակոծման են ենթարկվել հյուսիսում գտնվող «ահաբեկիչների բազաները», ինչպես նաեւ Գազայի կենտրոնական շրջանի օբյեկտները:

Նախնական տեղեկություններով, օդային ռմբակոծման արդյունքում մեկ մարդը զոհվել է, 10 հոգի` վիրավորվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: