Կոտայքի մարզի Առինջ գյուղի գերեզմանների մոտ գտնվող վագոն-տնակում այսօր` դեկտեմբեր 29-ին, հրդեհ է տեղի ունեցել, որի հետեւանքով ամբողջությամբ մոխրի է վերածվել գերեզմանատան պահակ, 49-ամյա Մարգար Դավթյանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Եղիշե Պետրոսյանը:
Խոսելով պատճառների մասին Եղիշե Պետրոսյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, պատճառն անզգուշությունն է եղել: Նրանից նաեւ տեղեկացանք, որ դեռ քրեական գործ չի հարուցվել, սակայն փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի բաժնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
«Եթե քրեական հիմք լինի, նոր միայն քրեական գործ կհարուցենք»,- ավելացրեց Եղիշե Պետրոսյանը:



























