Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խորհրդական է դարձել: Նա կաշխատի հասարակական հիմունքներով: Այդ մասին հայտարարել են Մոսկվայի կառավարությունում:

Մոսկվայի քաղաքապետի նախկին տեղակալ Վլադիմիր Ռեսինը եւս նշանակվել է քաղաքապետի խորհրդական`հասարակական հիմունքներով: Ստորագրված կարգադրության համաձայն` նա կարող է զբաղեցնել այդ պաշտոնը մինչեւ Սոբյանինի լիազորությունների ավարտը: