Ռուս դերասան Վլաչեսլավ Տիտովը, ով հայտնի է «Հետք», «Թուրքական քայլերգ» եւ այլ ֆիլմերից, խեղդված են գտել Մոսկվայի իր տանը:
Այսօր` դեկտեմբերի 29-ին, դերասանի մարմինը հայտնաբերել է նրա մայրը: Նա որդուն գտել է մերկ` պարկը գլխին քաշած: Նախնական տվյալներով, խեղդելուց առաջ, Տիտովի գլխին հարվածել են ծանր առարկայով:
Իրավապահները տարբեր վարկածներ են քննարկում, այդ թվում խանդի հողի վրա սպանության վարկածը:
Որոշ տվյալներով, Տիտովը շփվում էր ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հետ: Ենթադրվում է, որ դերասանին խեղդել է գիշերը նրա հետ անցկացրած անհայտ մարդը:
Տիտովը 40 տարեկան էր, 1994 թվականից նա աշխատում էր Մոսկվայի Մայակովսկիի ակադեմիական թատրոնում: Նա նկարահանվել է 40 ֆիլմերում, նրա մասնակցությամբ եւս 7 ֆիլմ պետք է նկարահանվեր 2012 թվականին:




























