Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը նախկին նախագահ Բաշար ալ Ասադի տապալումից հետո առաջին պետական ​​այցով ժամանել է Դամասկոս, հայտնում է Wafa-ն։

Օդանավակայանում Աբասին դիմավորել է Սիրիայի ԱԳ նախարար Ասադ ալ-Շայբանին։

Ակնկալվում է, որ Աբասը կհանդիպի Սիրիայի նոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։

Հունվարին Պաղեստինի պատվիրակությունը՝ վարչապետ Մոհամմադ Մուստաֆայի գլխավորությամբ, այցելել էր Սիրիա՝ հանդիպելու ալ-Շարաայի հետ։