Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ասել է, որ Իլոն Մասկի հետ զրույցի ժամանակ քննարկել է «տեխնոլոգիայի և նորարարության» ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության ներուժը։
Ուրբաթ օրը Մոդին սոցիալական մեդիայի X հարթակում տարածեց մի գրառում, որտեղ մանրամասն ներկայացրեց իր հեռախոսազրույցն ամերիկացի միլիարդատիրոջ հետ և ասաց, որ իրենք վերանայել են այս տարվա սկզբին Վաշինգտոնում իրենց հանդիպման ժամանակ քննարկված հարցերը:
«Մենք քննարկել ենք տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության հսկայական ներուժը»,- նշել է Հնդկաստանի վարչապետը։
Մոդիի զրույցը Մասկի հետ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հնդկաստանն աշխատում է ԱՄՆ-ի հետ երկկողմ առևտրային գործարք ապահովելու համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնարավոր մաքսատուրքերը փոխհատուցելու համար, հաղորդում է BBC News-ը:
Այն տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսի՝ Հնդկաստան քառօրյա այցից մի քանի օր առաջ։
Մասկը, ով համարվում է Թրամփի մտերիմը, ինչպես նաև ղեկավարում է Կառավարության արդյունավետության գրասենյակը, մտածում է իր բիզնես ծրագրերով Հնդկաստան մուտք գործելու մասին։




























