Ռուսաստանի կառավարությունը խզել է Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ Բարենցի շրջանում համագործակցության մասին համաձայնագիրը. համապատասխան կարգադրությունը տեղադրվել է պորտալում՝ կարգավորող իրավական ակտերի պաշտոնական հրապարակման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Համաձայն «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին» դաշնային օրենքի 37-րդ հոդվածի՝ չեղյալ հայտարարել Ռուսաստանի Դաշնության կառավարության, Նորվեգիայի Թագավորության կառավարության, Ֆինլանդիայի Հանրապետության կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև Բարենցի/Եվրո-Արկտիկայի տարածաշրջանում համագործակցության զարգացման նպատակով Բարենցի միջազգային քարտուղարություն ստեղծելու մասին համաձայնագիրը... և Բարենցի եվրաարկտիկական խորհրդի անդամ երկրների կառավարությունների միջեւ արտակարգ իրավիճակների կանխարգելման, պատրաստվածության եւ արձագանքման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է փաստաթղթում։





























