Ձմեռ պապերը թալանել են Նովոսիբիրսկի գրավատունը` տանելով 5 մլն ռուբլու զարդարանքներ:
Հեքիաթային պապիկների ավազակախումբը դեկտեմբերի 28-ին մտել է գրավատուն, հսկիչին գցել գետնին եւ սկսել պարկերով կրել ոսկյա զարդերը:
Շրջանային ՆԳՆ-ի մամուլի ծառայությունում «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին պատմել են, որ կողոպտիչները 160 զարդեր են տարել` մատանիներ, կուլոններ, շղթաներ:
Հետաքննության տվյալներով` պապիկները բոլորովին էլ պատկառելի տարիքի չեն եղել, մոտները որսորդական հրացան են ունեցել: Կողոպտիչները 4 անգամ օդ են կրակել, ինչից հետո սկսել են դարակներից հավաքել զարդերը: Այդ ամենը կատարվել է մեկ րոպեից էլ կարճ ժամանակահատվածում: Միայն այն բանից հետո, երբ կողոպտիչները դուրս են եկել գրավատնից, այնտեղ սեղմել են տագնապի կոճակը: Հանցագործներին տաք հետքերով բռնել չի հաջողվել:




























