Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանաշվիլին դեկտեմբերի 29-ին պաշտոնապես դիմել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատուն` խնդրելով դադարեցնել իր քաղաքացիությունը: Այս մասին տեղեկացնում է Իվանաշվիլիի մամուլի քարտուղարությունը: Նա հանձնել է իր ֆրանսիական անձնագիրը:
Հիշեցնենք, դեկտեմբերի 26-ին սեփական դիմումի համաձայն Իվանաշվիլին զրկվել է նաեւ Ռուսաստանի քաղաքացիությունից:
Մեկ օր անց Թբիլիսիի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել Իվանաշվիլիին վրացական քաղաքացիությունից զրկելու վճիռը:
Այսպիսով, «Վրացական երազանքի» կերտողն ընդհանրապես առանց քաղաքացիության է մնացել: Բայց նա մտադիր է Վրաստանի քաղաքացիությունը վերստանալը պնդել գերագույն ատյաններում:




























