Լիբիայի ողբերգական իրադարձությունները, այդ թվում օտարերկրյա վարձկանների խմբավորումների ներխուժումները եւ երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի բարբարոսական սպանությունը վկայում են այն մասին, որ այսպես կոչված «արաբական գարունը» մտնում էր Արմուտքի գլոբալ ծրագրերի մեջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը:

Փորձագետը նշել է, որ «արաբական գարունը» Ռուսաստանում եւս շատերի համար անսպասելի էր: «Թունիսում եւ Եգիպտոսում նախնական քննարկումների ժամանակ շեշտը դրվում էր գլխավորապես ներքին գործոնների վրա, որի հետ էր կապված բնակչության դժգոհությունը: Անկասկած այդ ամենը նշանակություն ունեցավ, այդ թվում եւ ԱՄՆ-ը եւ Եվրոպան, ինչպես նաեւ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթը, որտեղ դժգոհություններն` ընդդեմ իշխողների ամերիկամետ դիրքորոշման զգուշորեն քողարկվում էր «արեւմտյան մամուլի»  կողմից: Սակայն արդեն Լիբիայի ողբերգական իրադարձությունները վկայում են այն մասին, որ այսպես կոչված «արաբական գարունը» մտնում էր Արեւմուտքի գլոբալ ծրագրերի մեջ` ուղղված Մերձավոր եւ Միջին Արեւելքի քաղաքական լանդշաֆտի վերափոխմանը»,-ասել է Արեշեւը: