Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հանրապետության անվտանգության ապահովման գործում ցուցաբերած նվիրումի եւ ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգեւատրելու մասին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ, մաքսային ծառայության գեներալ-մայոր Գագիկ Խաչատրյանին շնորհվել է մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, մաքսային ծառայության գնդապետ  Արթուր Աֆրիկյանին՝ մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում: