Բաքվում այցով գտնվող Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քայա Կալլասը երեսպաշտության և երկակի ստանդարտների վարպետության դաս է ցուցադրել։
«Ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Ադրբեջանը տարածաշրջանի կարևոր գործընկեր է։ Մենք ակնկալիքներ ունենք մեր հարաբերությունների ամրապնդման հարցում»,- Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Կալլասը։
Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերվող օգնության համար։
Այսինքն՝ տիկին Կալասը «ուրախ է» գտնվել մի երկրում, որն ընդամենը մեկուկես տարի առաջ էթնիկ զտումներ է իրականացրել։ Կալլասը հետաքրքիր գաղափարներ ունի եվրոպական արժեքների վերաբերյալ։ Սակայն Կալլասը միայնակ չէ եվրոպացի շիկահեր տիկնանց նվերներ մատուցելու հարցում առատաձեռնություն դրսևորող արևելյան ռեժիմի նկատմամբ իր համակրանքով։ Ավելի վաղ նմանատիպ բնութագրումներ էր հնչեցրել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եվրոպական Միության էներգետիկայի հանձնակատար Կադրի Սիմսոնը հատկապես հաջողակ է եղել իր շողոքորթության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նկատմամբ հանկարծակի արթնացած զգացմունքները ուղղակիորեն առնչություն ունեն Եվրոպա գազի մատակարարումների հետ՝ կապված ռուսական գազից հրաժարվելու հետ։ Մոսկվային քննադատելով՝ Եվրոպան ուրախությամբ աչք է փակում Բաքվի ցեղասպան քաղաքականության վրա։



























