«Մենք տեսել ենք մեկնաբանություններ և ազդանշաններ, մասնավորապես պետքարտուղար Մարկո Ռուբիոյից։ Մենք կարծում ենք, որ սա հաղորդակցման ռազմավարության մի մասն է։ Այսինքն՝ նման ազդանշաններ հրապարակայնորեն ուղարկելով՝ ամերիկյան կողմը փորձում է խթանել խաղաղության գործընթացը։ Արագացնելու այն», - ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխյին։
ԱՄՆ պետքարտուղարն անցյալ շաբաթ հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել միջնորդական ջանքերը, եթե խաղաղ կարգավորման հարցում առաջընթաց չլինի։ Նրանից հետո նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես սպառնաց դադարեցնել խաղաղ կարգավորման փորձերը, եթե Մոսկվան և Կիևը շուտով առաջընթաց չգրանցեն։
Տիխիի խոսքով՝ Ուկրաինան չի ստացել «պաշտոնական, դիվանագիտական տեղեկատվություն» ԱՄՆ-ի կողմից խաղաղության գործընթացից դուրս գալու ցանկության մասին, գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։ Նա հավելել է, որ Կիևը սրան վերաբերվում է «նորմալ կերպով՝ որպես ազդանշաններ, որոնք նախատեսված են այս գործընթացն արագացնելու համար» և «չի դրամատիզացնում»։





























