Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապի հուղարկավորության ժամանակ Վատիկանում։

«Լավ հանդիպում էր։ Մենք առերես քննարկում ունեցանք։ Հուսով ենք արդյունքներ ունենալ բոլոր հարցերում, որոնց մասին խոսեցինք։ Մեր մարդկանց կյանքի պաշտպանությունը։ Լիակատար եւ անվերապահ հրադադար։ Հուսալի եւ երկարատեւ խաղաղություն, որը կկանխի նոր պատերազմը։

Շատ խորհրդանշական հանդիպում էր, որը կարող է պատմական դառնալ, եթե հասնենք համատեղ արդյունքների»,- գրել է նա Х սոցցանցում՝ շնորհակալություն հայտնելով Դոնալդ Թրամփին։