Ամերիկյան նավերին, թե՛ ռազմական, թե՛ առևտրային, պետք է թույլատրվի անվճար անցնել Պանամայի և Սուեզի ջրանցքներով։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Այս նեղուցները գոյություն չէին ունենա առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Ես խնդրել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անհապաղ լուծել այս իրավիճակը և ամրապնդել այն»,- նշել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Պանամայի ջրանցքը հայտնվել է Չինաստանի ազդեցության տակ, և Վաշինգտոնը պետք է վերականգնի դրա նկատմամբ վերահսկողությունը։
Պանաման հերքում է այս պնդումը։
Սուեզի ջրանցքը գտնվում է Եգիպտոսի տարածքում և միացնում է Միջերկրական և Կարմիր ծովերը։ Այն համարվում է Աֆրիկայի և Եվրասիայի միջև պայմանական սահման և ստեղծվել է դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։





























