Դեկտեմբերի 30-ին, ժամը 23:54-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւանի Նորագյուղ թաղամասի թիվ 23 տան բնակիչներ, 52-ամյա Ամալյա Քոչարյանն ու 25-ամյա Սոնա Ալոյանը:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության:




























