ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանն արժանի է, որ Վաշինգտոնը 145 տոկոսով մաքսատուրքեր մտցնի նրա հանդեպ։ Նա այսպիսի կարծիք է հայտնել երեքշաբթի, ABC հեռուստաընկերության հարցազրույցում, որը նվիրված է պետության ղեկավարի պաշտոնում նրա երկրորդ ժամկետի առաջին 100 օրվան։

«Դա լավ է։ Նրանք արժանի են դրան»,- հայտնել է Թրամփն ի պատասխան հաղորդավարի ակնարկին այն մասին, որ Թրամփի վարչակազմի մտցրած մաքսատուրքերը չինական ապրանքների վրա փաստացի նշանակում են առեւտրային էմբարգոյի սահմանում։ Թրամփը միաժամանակ հավաստիացրել է, որ մինչեւ մաքսատուրքեր մտցնելը  Չինաստանը «վաստակել է [ԱՄՆ-ի վրա] տարեկան 1 տրլն դոլար»։ «[145 տոկոս] մաքսատուրքերի դեպքում նրանք փաստացի կարող են բիզնես վարել ԱՄՆ-ի հետ»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։