Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Լարս Քլինգբայլը կնշանակվի փոխկանցլեր, ֆինանսների նախարար Գերմանիայի նոր կառավարությունում։ Այս մասին տեղեկացրել է NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով կուսակցության աղբյուրներին։

Նրա տվյալներով՝ այս որոշումը միաձայն ընդունել է կուսակցության նախագահությունը։ Երեքշաբթի ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության անդամների մեծամասնությունը հաստատել է Քրիստոնեա-դեմոկրատական ​​եւ Քրիստոնեա-սոցիալական միությունների պահպանողական դաշինքի հետ կոալիցիոն համաձայնագիրը՝ դրանով իսկ ճանապարհ բացելով երկրում նոր կառավարության ձեւավորման համար։