Հունվարի 2-ի ժամը 08.30-ի դրությամբ հանրապետության տարածքում բոլոր ճանապարհները բաց են եւ անցանելի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ի ժամը 08.30-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ճանապարհները եւս բաց էին եւ անցանելի, փակ էր միայն Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:



























